ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին՝ 33-ամյա Նիկոլայ Պեսկովը, ծառայել է «հատուկ գործողության» գոտում: Այս մասին Նիկոլայ Պեսկովը հայտնել է «Комсомольская правда» պարբերականի հետ զրույցում։
Նա վստահեցրել է, որ դա իր նախաձեռնությունն էր։
«Երբ ես որոշում կայացրեցի մասնակցել հատուկ ռազմական գործողություններին, ես չգիտեի՝ ինչպես ճիշտ հասնել այնտեղ, քանի որ, երբ ամեն ինչ սկսվեց, այդքան տեղեկատվություն չկար, որքան հիմա: Այսպիսով, այո, ես ստիպված էի դիմել հայրիկիս: Ես հարցրեցի, թե ինչպես ճիշտ կապ հաստատել ռազմական մասնավոր ընկերության հետ: Եվ նա օգնեց ինձ այդ հարցում: Ես ուղղակի պարտավոր էի մասնակցել, պետք է օգնեի բոլոր նրանց, ովքեր այնտեղ էին։ Ես չէի կարող մի կողմ քաշվել եւ դիտել, թե ինչպես են ընկերներս ու մյուսները գնում այնտեղ: Այո, իմ ընկերներից շատերը գնացին այնտեղ: Ընտանիքս անհանգստանում էր, բայց բացարձակ աջակցում էր իմ որոշմանը: Հարցրեցին՝ վստա՞հ եմ եւ հասկանո՞ւմ եմ, թե ուր եմ գնում։ Ես պատասխանեցի՝ այո, եւ նրանք ասացին՝ առա՛ջ։ Ես ստիպված էի փոխել իմ ազգանունը։ Ոչ ոք չգիտեր, թե իրականում ով եմ ես: Զորքերում եղել եմ կես տարուց մի փոքր պակաս։ Մեզ ոչ ոք չէր զանգում, քանի որ դա այնքան էլ անվտանգ չէ: Հնարավորության դեպքում ես ինքս կապ էի հաստում։ Դա հազվադեպ էր։ Ես զանգել եմ կնոջս եւ հայրիկիս, զեկուցել, որ ամեն ինչ կարգին է եւ ողջ-առողջ եմ»,-ասել է Նիկոլայ Պեսկովը։





























