Ուկրաինային 10 անգամ ավելի շատ ռազմական օգնություն է պետք՝ այս տարի ռուսական ագրեսիային վերջ տալու համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկը։
«Մենք շնորհակալ ենք դաշնակիցներին ռազմական օգնության համար։ Բայց դա բավարար չէ: Ուստի կոչ ենք անում մեր գործընկերներին անցնել բոլոր արհեստական կարմիր գծերը եւ ՀՆԱ-ի 1-ական տոկոսը հատկացնել Ուկրաինային զենք մատակարարելու համար»,-գրել է նա։





























