Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն նախատեսում է հանդիպել Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն Դե Սանտիսի հետ, երբ 2024-ի նախագահական ենթադյալ թեկնածուն հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել, հայտարարել է Նաթանյահուն կիրակի CBS News-ին տված հարցազրույցում։
Դե Սանտիսը արտասահմանյան ուղևորություններ է իրականացնում Ճապոնիա, Հարավային Կորեա, Իսրայել և Մեծ Բրիտանիա։ Իսրայել Դե Սանտիսի այցը կանցնի երկրում դատական բարեփոխման դեմ թեժ բողոքների մթնոլորտում։
CBS-ի այն հարցին, թե կհանդիպի արդյոք նա Դե Սանտիսի հետ, Նաթանյահուն պատասխանել է․ «Իհարկե, ես բոլորին կհանդիպեմ։ Ինչո՞ւ ոչ։ Ես կհանդիպեմ հանրապետական նահանգապետների և դեմոկրատ նահանգապետների հետ»։




























