Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցության անդամները փոքր առավելությամբ հավանություն են տվել Գերմանիայի գլխավոր աջակենտրոն ընդդիմադիր կուսակցության հետ Բեռլինի տեղական կոալիցիայի համաձայնագրին։ Այս որոշումը պետք է ուղի հարթի ավելի քան երկու տասնամյակ անց մայրաքաղաքի  առաջին պահպանողական քաղաքապետի համար, հաղորդում է The Associated Press-ը։

Սոցիալ-դեմոկրատների Բեռլինի բաժանմունքը կիրակի տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցած իրենց անդամների 54,3%-ը պաշտպանել է համաձայնագիրը։ Ակնկալվում է, որ երկուշաբթի աջակենտրոն Քրիստոնեադեմոկրատական միության համագումարը հավանություն կտա դրան, ինչը վերջին քայլը կդառնա նախքան ՔԴՄ անդամ Կայ Վեգները հնարավորություն կունենա քաղաքապետ ընտրվել հողի օրենսդիր մարմնի կողմից։

Կառավարության ակնկալվող փոփոխությունը տեղի կունենա փետրվարի ընտրություններից հետո, որոնց կրկնակի անցկացումը անհրաժեշտություն դարձավ նախորդ 2021 թ քվեարկության ընթացքում լուրջ խաթարումների պատճառով։ ՔԴՄ-ն դարձավ մեծ հաջողությունների հասած խոշոր կուսակցություն, քանի որ Բեռլինի ձախ կառավարության մեջ մտնող երեք կուսակցություն, կորցրեց իր կողմնակիցներին։

Հեռացող քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆին, ձախակենտրոն սոցիալ-դեմոկրատները Բեռլինը ղեկավարում են 2001 թվականից։ Նրանք ստանձնեցին 2021 թ ընտրություններում քաոսի մեղքի մեծ բաժինը։

ՔԴՄ-ի կրտսեր գործընկեր դառնալու որոշումը լուրջ քննադատություն առաջացրեց կուսակցության շարքերում։ Գիֆին հայտարարեց, որ մեծ թեթևություն է զգում քվեարկության արդյունքներից և խոստացավ լրջորեն վերաբերվել չհամաձայնվողների զգուշավորությանը։