Հանրապետականների փրայմերիզին մասնակցող ընտրողների երկու երրորդը հայտարարում է, որ պաշտպանում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, չնայած վերջերս նրա քրեական ձերբակալությանը և անցյալում նրա վարքի ուրիշ իրավաբանական հետաքննություններին, ցույց է տվել NBC News-ի նոր ազգային հարցումը։

Սա և Հանրապետական կուսակցությունից նրա մերձակա պոտենցիալ հակառակորդ, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսի նկատմամբ իր երկնիշ առավելութունը յ Թրամփին դարձնում է առաջատար  նախագահի ընտրության վաղ մրցավազքում։

Միևնույն ժամանակ, ամերիկացիների զգալի մեծամասնությունը չի ուզում, որ Թրամփը կամ գործող նախագահ Բայդենը առաջադրվեն 2024 թվականին։

Նրանց կեսը, որոնք չեն ուզում, որ 80-ամյա Բայդենն առաջադրվի, ասում են, որ նախագահի տարիքը «հիմնական» պատճառն է։

NBC News-ի հարցումն անցկացվել է ապրիլի 14-18-ը, Թրամփի ձերբակալումից և նրան գործնական փաստաթղթերը կեղծելու մեղադրանք ներկայացնելուց հետո։

«Նախագահը պետք է արտացոլի երկրի տարիքային խումբը։ Նրանք երկուսն էլ պետք է   թոշակի գնան,- ասել է Վաշինգտոն նահանգում դեմոկրատների հարցման մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով նաև Թրամփին։- Հիմա  ուրիշ մեկի հերթն է»։

Ինչ վերաբերում է Թրամփին, ապա ամերիկացիների 60%-ը, ներառյալ հանրապետականների մեկ երրորդը, կարծում են, որ նախկին նախագահը չպետք է առաջադրվի 2024 թվականին։