Հորդանանի Արտաքին գործերի նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իսրայելը հորդանանցի օրենսդրի է ձերբակալել օկուպացված Արևմտյան ափ զենքի և ոսկու մաքսանենգության կասկածանքով, հաղորդում է The Associated Press-ը։
Նախարարության ներկայացուցիչ Սինան Մաջալին հայտարարել է, որ Հորդանանի պաշտոնական անձինք հետևում են այս գործին, «որպեսզի պարզեն իրավիճակի էությունը և հնարավորինս արագ լուծեն այն»։ Ձերբակալված օրենսդրի անունն է Իմադ Ալ-Ադվան, և, ինչպես հաղորդվում է, նրան ձերբակալել են Իսրայելի օկուպացրած Արևմտյան ափի սահմանը հատելիս։
Վերջին տարվա ընթացքում Արևմտյան ափին բռնության բռնկում է եղել։ Իսրայելը հայտարարում է, որ այդ շրջանը հեղեղված է ապօրինի զենքով, այդ թվում հարևան Հորդանանից մաքսանենգ ճանապարհով բերված զենքով։




























