Ավանդական Ջահերով երթն ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:  Երթի հազարավոր մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջ: (ֆոտոռեպորտաժ)

Երթի ընթացքը հսկում էին պարեկները, որեւէ միջադեպ ընթացքում տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթի խորագիրն այս տարի հետեւյալն է` «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար»:

Նշենք, որ այսօր նույն ժամին ջահերով երթ տեղի ունեցավ  նաև Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Վեդի, Գյումրի, Իջևան քաղաքներում։

Այսօր երթ է տեղի ունեցել նաեւ Ստեփանակերտում, երթի մասնակիցները վանկարկել են՝ «Արցախը հայկական է»: