Հայաստանում ներկա բարդ իրավիճակը Լեւոն Տեր-Պետրոսյանից ստացած ժառանգություն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը:
Նրա խոսքով, այն գործընթացները, որոնք հանգեցրել են տնտեսության օլիգոպոլիզացման, ծնվել են հենց այն տարիների քաղաքականության արդյունքում:
«Ես հաճախ եմ Հայաստանի առաջին նախագահի հանրահավաքներում լսել, թե նա ինչպես ա է քննադատում բոլոր ընտրությունները եւ բոլոր իշխանություններին: Ես նրա խորհրդատուներից մեկին հարցրեցի, թե ինչ կասի այն ընտրությունների մասին, որոնց մասնակցել է Տեր-Պետրոսյանը, թե ինչ կասի 1994-97 թթ դեպքերի մասին, ինչին նա պատասխանեց, որ ես սխալ տեղեկություններ ունեմ: Այդուհանդերձ, պետք է այնքան անկեղծ լինել, որ ընդունել քննադատությունը»,- ասել է դեսպանը:




























