Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ինգո Գերհարցը ակնկալում է, որ մինչև գարնան վերջ «նախնական համաձայնություն» կստանա Իսրայելի հետ Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ, հայտնում է BILD-ը։
«Համոզված եմ, որ մինչև ամառ մենք ինչ-որ նախնական պայմանավորվածություն կտեսնենք, և ռազմաօդային ուժերի տեսակետից քաղաքական գործիչներին մեր խոստումն է մինչև 2025 թվականը Գերմանիայում ունենալ առաջին Arrow 3 համակարգը»,- ասել է Ինգո Գերհարցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի և Իսրայելի միջև նախնական բանակցություններ են սկսվել Arrow 3-ի՝ իսրայելական ամենաառաջադեմ հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման շուրջ, որն ի վիճակի է որսալ բալիստիկ հրթիռներ, երբ դրանք դեռ գտնվում են Երկրի մթնոլորտից դուրս։




























