ԵԽԽՎ-ն պաշտոնապես ճանաչել է Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով ՌԴ հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերի վերաբերյալ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Նա հավելել է, որ այս բանաձեւի ընդունումն ընդլայնում է այն երկրների շրջանակը, որտեղ Պուտինը «պաշտոնապես համարվում է ռազմական հանցագործությունների մեջ կասկածյալ»։