Թերթը գրում է, որ արդեն ուրվագծվում է առաջիկա խորհրդարանի դիմագիծը:

«Մեր տեղեկություններով, նախագահականից որոշ օլիգարխների արգելվել է առաջադրել  իրենց թեկնածությունները: Դրանց թվում են Ալրաղացի Լյովիկը, Նեմեց Ռուբոն, «Ջերմուկի» Աշոտ Արսենյանը: Երեւանի կենտրոնում առաջադրվելու է նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը: Իսկ ընտրությունը կանգ է առել Բեգլարյանի վրա նախեւառաջ այն պատճառով, որ նա իր կապերով եւ լծակներով կարող է կուսակցության համար ապահովել ընտրաձայների ամենաբարձր տոկոսը: Պաշոտնաթողությունից ամիսներ անց Բեգլարյանի վերադարձը ՀՀԿ խորհուրդ, որի վերջին նիստերին մասնակցել է նա, վկայում է այն մասին, որ «անառակ որդուն» ներել են»,- գրում է «Հրապարակ»-ը: