Էստոնիայի նախագահ Տոոմաս Իլվեսը դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը:

«Նախագահ Իլվեսը համաձայն չէ օրինագծում նախատեսված` երկրի ղեկավարի աշխատավարձի բարձրացմանը: Նա դեմ է իր հարցում բացառություն անելուն եւ խորհրդարանին առաջարկում է քննարկման ժամանակ համապատասխան փոփոխություններ անել օրինագծում: Նախագահն իր նախկին կարծիքը փոխելու հիմքեր չի տեսնում, որն արտահայտել է 2009-ին` առաջարկելով կրճատել իր աշխատավարձն այնքան, որքան վարչապետինն ու նախարարներինը»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Տոոմաս Սիլդամը, հաղորդում է DzD-ն:

Էստոնիայի նախագահը ներկայումս ստանում է ամսական 5050 եվրո (առանց փոխհատուցումների), իսկ խորհրդարանի նախագահը` 4710 եվրո (իսկ 2012 թվականից կստանա 5200 եվրո):