Հիմնարար սկզբունքների համաձայնեցման դեպքում, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը անլուծելի խնդիր չի լինի, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Այսօր` սեպտեմբերի 28-ին, դեսպանը լրագրողներին հայտարարել է, որ «չկան կողմերին բաժանող անլուծելի հակասություններ», հաղորդում է Trend-ը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է, եւ ոչ ոք լրջորեն չի խոսում նման կարգավորման մասին: «Ես կարծում եմ, որ հակամարտության կարգավորման գործում հնարավոր միջամտության մասին հիմա ավելի քիչ են խոսում, քան` առաջ: Ես կարծում եմ, որ դա դրական միտում է»,-ասել է Բրայզան:

«Կարող եմ ասել, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է հակամարտության խաղաղ կարգավորմանը` առանց ուժի կիրառման: Պետք է ամբողջացնել խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որը անլուծելի խնդիր չէ: Չկան կողմերին բաժանող անլուծելի հակասություններ: Եւ կրկնում են հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-մեջբերում է Բրայզային APA-ն: