Լիբիայի անցումային խորհուրդը դադարեցրել է Սիրտ քաղաքի ռմբակոծումը: Ապստամբները քաղաքի ավագանու հետ բանակցություններ են վարում քաղաքի հանձման շուրջ:
Հաշտեցման նախաձեռնությունը եկել է տեղական ցեղերի առաջնորդներից մեկի կողմից, ով համաձայնել է վայր դնել զենքերը` քաղաքից անարգել հեռանալու հնարավորության դեպքում, հայտնել է «Ալ-Ֆարում» ջոկատի հրամանատար Տուհամի ազ-Զայինը:
Սիրտը շրջապատված է բոլոր կողմերից: Ազգային անցումային կառավարության զորքերը մոտեցել են ընդհուպ կենտրոնական ավաններին: Նրանց ձեռքում է միջազգային օդանավակայանը եւ ծովային նավահանգիստը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























