Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնային խորհուրդը վավերացրել  է ռուս-աբխազական համաձայնագիրը` Աբխազիայի տարածքում միավորված ռուսական ռազմական բազայի, եւ Հարավային Օսիայում նմանօրինակ բազայի մասին համաձայնագիրը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Համաձայնագրով, մասնավորապես սահմանվում է ռուսական միավորված ռազմական բազայի զինված միավորումների կիրառման կարգը: Այդուհանդերձ, ընդգծվում է, որ այդ փաստաթղթով նախատեսված գործողությունները ուղղված չեն երրորդ պետությունների դեմ:

Միավորված ռուսական բազայի մասին Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվի ապրիլի 7-ին, Մոսկվայում: Դրա գործունեության ժամկետը 49 տարի է, եւ կարող է ավտոմատ ձեւով երկարաձգվել 15 տարվա ընթացքում, եթե կողմերին որեւէ մեկը չընդիմանա: