Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում, այսօր` սեպտեմբերի 28-ին, Երեւանի ժամանակով 14:00-ին, սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայի հանդիպումը: Հայկական պատվիրակության ընդունելության պաշտոնական արարողությունը արդեն կայացել է, հաղորդում է Փարիզից NEWS.am-ի թղթակիցը:
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանը, նախագահական ապարատի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի` արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը, Ազգային ժողովի` եվրոինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ այլոք: 16:00-ին կայանալու է Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:




























