Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ձեռնարկություններ են ստեղծում Հայաստանի տարածքում` ռազմական տեխնիկայի եւ սպառազինության վերանորոգման ու տեխսպասարկման համար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով, առաջին հերթին դա վերաբերում է զրահատանկային տեխնիկային, ՀՀՊ միջոցներին, ռուսական արտադրության ուղղաթիռներին, ինչպես նաեւ ՈՒԱԶ ավտեմեքենաների պարկին: ՊՆ բեռնատար ավտոմեքենաների սպասարկմամբ եւ վերանորոգմամբ զբաղվելու է համատեղ ստեղծված «ԿԱՄԱԶ-Արմենիան»:

Քննարկվում է նաեւ Հայաստանի մի քանի ձեռնարկությունների` «Պաշտպանական համակարգ» ռուս-բելառուսական ֆինանսա-արդյունաբերական խմբի մեջ ներառելու հարցը, հայտնել է նախարարը: