Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 28-ին, այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, որտեղ բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը նրան է համալսարանի պատվո շքանշանը եւ պատվավոր դոկտորի վկայականը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման գնահատանի համար: Նա անդրադարձել է մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին:
ԼՂՀ ղեկավարը կարեւորել է նաեւ Արցախի բուհերի եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջեւ կապերի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության կողմից բարձրացված հարցերին:



























