ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդը իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի եւ հասարակության միջեւ ձեւավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ զինված ուժերում կարգապահության ամրապնդման եւ արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: 

Կարեւորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդը պետք է նպաստի ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը եւ լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը: