Ադրբեջանի պետական նավթային ընկերության «Գյունեշլի-14» ծովային հանքավայրում երկու աշխատակիցներ են մահացել եւս մեկը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է Trend-ը վկայակոչելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը:

Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման արդյունքում: Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է տեղի ունեցածի պատճառները: