Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս րոպեներին ժամանել է Ելիսեյան պալատ, ուր նրան դիմավորել է նրա ֆրանսիացի գործընեկեր Նիկոլա Սարկոզին, Փարիզից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Բարձրաստիճան հյուրի ընդունելության պաշտոնական մասից հետո երկու երկրների ղեկավարները դեմառդեմ հանդիպում կունենան, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով բանակցություններ կընթանան։ Երեկոյան՝ ի պատիվ Հայաստանի նախագահի՝ ընթրիք կմատուցվի։
Նշենք, որ Նիկոլա Սարկոզին պետական այցով Հայաստան կայցելի հոկտեմբերի 5-ին։ Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ։




























