ՀԱԿ-ի նախկին համախոհ, գիտնական Մանե Հակոբյանը ՀԱԿ-ին մեղադրում է գրագողության մեջ` «Կայուն զարգացման ծրագրի եւ Հայաստանի կրթական եւ գիտական ոլորտների համակարգային բարեփոխում» աշխատության հարցում: Այդ մասին նա հայտարարել է այսօր` սեպտեմբերի 28-ին, ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, իր համաձայնությամբ այդ համաձայնագիրը պետք է դառնա ՀԱԿ-ի ծրագրի մի մասը, բայց երբ ինքը հասկացավ, որ ՀԱԿ-ը ոչինչ չի պատրաստվում անել, այլ միայն իշխանության է ձգտում, նա հրաժարվել է համագործակցությունից: Նա այդ տեղեկությունը հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի գլխավոր գրասենյակի անդամ Հրանտ Բագրատյանին, ում ստորագրությունը դրված է փաստաթղթի տակ, ապա Հակոբյանի խոսքով, նա «ոչ մի ստորակետ չի ավելացրել» այդ ծրագրում: Հենց դա էլ համարվում է գրագողություն: Գիտնականը հավելել է, որ կանի ամեն հնարավորը, որ ՀԱԿ-ը չօգտվի իր աշխատանքից:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահին ուղղված նամակում Հակոբյանը նշել է. «Սկսած 2009 թվից` ՀԱԿ-ի գլխավոր գրասենյակի ապարատի մի քանի անդամներ` Հրանտ Բագրատյանի անմիջական ղեկավարության ներքո, խախտում են իմ հեղինակային իրավունքները: Դա փաստացի գողություն է: Որոշ անձինք փորձում են յուրացնել իմ «Կայուն զարգացման ծրագրի եւ Հայաստանի կրթական եւ գիտական ոլորտների համակարգային բարեփախում» աշխատությունը, ներկայումս «Գիտություն» բաժինը: Միակ հեղինակային իրավունքը իմն է: Այդ ամենի մասին ՀԱԿ-ի գրասենյակի կազմը գրավոր տեղեկացվել է»:




























