Ադրբեջանում` «Աղադաշ-Մինգեչավր» գազատարի վրա սեպտեմբերի 28-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել:

Պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը:

Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտարարել են, որ տուժածներ չկան, ոչ էական վնասներ են ստացել շրջակա մի քանի տներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: