2012 թ. պետական բյուջեի նախագծում 3 մլրդ դրամ (մոտ 8.1 մլն դոլար) է նախատեսված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի եւ Ա. Խաչատրյանի  անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման համար: Այդ մասին նշված է պետական բյուջեի ծախսերի բացատրագրում: 

Աշխատանքները վստահված են ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերությանը: Ֆինանսավորումն իրականացվելու է վարկային ծրագրի շրջանակներում: