Չնայած լուրջ ֆինանսական խնդիրներին, Հունաստանը պետք է մնա եվրոպական արժույթի` եվրոյի գոտում. Բարոզու: Եվրախորհրդարանում նման հայտարարությամբ է հանդես եկել այդ կառույցի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է BBC-ն:
«Հունաստանը կմնա եվրագոտու անդամ»,- ասել է նա:
Բարոզուի խոսքով, ներկա ֆինանսական ճգնաժամն ամենալուրջն է Եվրամիության ողջ պատմության ընթացքում:




























