«Շերեմետեւո» օդանավակայանի տարածքը Մոսկվայի կազմից հանվել է, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Մոսկվայի տարածքային բաժանման մասին» 1995 թվականի օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունվել են Պետդումայի սեպտեմբերի 28-ի նիստում։
Այս տարվա հունիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել էր ընդլայնել Մոսկվայի տարածքները եւ Մեծ Մոսկվայի տարածքում նոր դաշնային շրջան ստեղծել։

























