Բուլղարիայում ձերբակալվել է գնչու բարոն Կիրիլ Ռաշկովը, ով հայտնի է որպես «Կիրո արքա», որի կլանից, ինչպես հաղորդվում է, ամբողջ երկրում զանգվածային բողոքներ են սկսվել, հայտնում է BBC-ն։
Անցած շաբաթ Կատունիցա գյուղում Ռաշկովի մերձավորը (այլ տվյալներով, հենց բարոնը) ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 19-ամյա մի երիտասարդի։
Դրանից հետո Սոֆիայում, Վառնայում, Պլովդիվում եւ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր էին սկսվել, ավելի քան 160 ցուցարար էր ձերբակալվել։
Իրեն՝ բարոնին ձերբակալել են սպանության սպառնալիքի մեղադրանքով։ Նրան մինչեւ վեց տարվա ազատազրկում է սպառնում։



























