«Սահման-2011» համատեղ գործողության արդյունքում, որը անց է կացվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ՆԳՆ-ների կողմից սեպտեմբերի 19-ից 25-ը, ձերբակալվել է 50 մարդ, ովքեր գտնվում էին հետախուզման մեջ եւ մեղադրվում էին Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:
Ձերբակալվել է նաեւ 30 մարդ, ովքեր հետախուզման մեջ են եղել ՌԴ ՆԳՆ օրգանների կողմից, 22 մարդ ձերբակալվել է որպես կասկածյալ: Օպերացիայի իրականացման շրջանակներում բռնագրավվել է նաեւ զենք եւ զինամթերք:
Օպերատիվ-հետախուզական միջոցառման հետեւանքով բացահայտվել է թմրանյութերի անօրինական շրջանառության 16 փաստ: Փաստի առնչությամբ, բռնագրավվել է 3 կգ 500 գրամ տարատեսակ թմրանյութ:
Միջոցառման ժամանակ 421 վարչական իրավախախտման կապակցությամբ կիրառվել են վարչական գանձումներ, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ն:




























