ԱՊՀ անդամ երկրների բանակների 8-րդ Սպարտակիադան Սանկտ-Պետերբուրգի Ֆիզիկական կուլտուրայի զինվորական ինստիտուտի բազայում տեղի կունենա հոկտեմբերի 1-9-ին։ Մրցումները նվիրված են ԱՊՀ 20-ամյակին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 200 ներկայացուցիչներ կմրցեն այնպիսի մարզաձեւերում եւ մրցույթներում, ինչպիսիք են ձեռնամարտը, վոլեյբոլը, հրաձգությունը հաշվեցուցակային զենքից, վազքը, լողը եւ այլն»,- ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՊՀ երկրների զինծառայողների միջեւ առաջին Սպարտակիադան Սանկտ Պետերբուրգում կայացել է 2000 թվականին։ Նմանատիպ մարզական մրցումներ անցկացվել են 2001, 2002, 2003, 2005, 2006 եւ 2010 թվականներին՝ Սանկտ-Պետերբուրգում, Սամարայում,Օդեսայում եւ Ալմաթայում։