Ադիգեայի հանրապետության մասով Ռուսաստանի Քննչական կոմիտեի Քննչական վարչությունը կրասնոդարցի 61-ամյա «օրենքով գող» Վլադիմիր Վոլկովին, ով հայտնի է որպես «Վոլչոկ», մեղադրանք է առաջադրել։

Նա ձերբակալվել էր հունիսի 21-ին։ Նրա մոտ 0,6 գրամ մետադոն էր հայտնաբերվել։

Վոլկովին առաջադրվել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի հանցավոր խմբավորման կազմավորման վերաբերյալ հոդվածը։ Եթե քրեական հեղինակության մեղքն ապացուցվի, նրան 15 տարվանից մինչեւ ցմահ ազատազրկում է սպասում։

«Փրայմ Կրայմ» լրատվական գործակալության տվյալներով, Վոլկովը Կրասնոդարի ամենաազդեցիկ «օրենքով գողն» է, Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդներից մեկի՝ «Դեդ Հասանի» մերձավոր համախոհը։