Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համեմատությամբ, Վլադիմիր Պուտինի մոտ բացասական էմոցիաներն ավելի շատ են: Այս մասին սետեմբեր 28-ին Կովկասի լրագրողների ցանցում առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ռուսաստանը գլոբոլ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։ Նրա խոսքով, Պուտինի իշխանության գալը սկզբունքային փոփոխությունների չի հանգեցնի՝ չնայած ոճական փոփոխություններ հնարավոր են։

«Պուտինն ու Մեդվեդեւը բնավորություններով շատ տարբեր են։ Կարծում եմ՝ ավելի շատ հետաքրքրություն կլինի Եվրոպայի, Չինաստանի հանդեպ։ Արտաքին մարտահրավերներին եւ ճգնաժամերին արձագանքը, ինչպես երեւում է,շատ կլինի»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին ղարաբաղյան հակամարտության հարցում, Լուկյանովը նշեց, որ այսօր այնտեղ իրապես գործող որոշում չկա։

Հարցին, Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի ընտրության հարցը կարո՞ղ է բանակցային  գործընթացը ավելի ակտիվ հուն դուրս բերել, Լուկյանովն ասաց, որ ստատուս քվոն ավելի լավ է, քան դրա պոտենցիալ փոփոխությունը, որը հղի է ձախողմամբ։