«Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները նախանշված է ավարտել մինչև տարեվերջ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարությունից:

Շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու համար նշված ճանապարհահատված են այցելել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Նախարարը հետևել է աշխատանքների որակին, տվել հանձնարարականներ։

Նա ծանոթացել է նաև Գյումրու սկզբնամասում իրականացվող Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են այս տարի։