Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը շտապ կերպով հոսպիտալացվել է երիկամների հետ ծագած խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնում է Մայամիում հրատարակվող «Նուեվո Էրալդո» իսպանալեզու թերթը:
Սակայն Վենեսուելայի իշխանությունները հերքել են թերթի տեղեկությունները: «Եթե ինչ-որ մեկին պետք է հոսպիտալացնել, ապա միայն «Նուեվո Էրալդո»-ի լրագրողներին»,-Twitter-ում գրել Վենեսուելայի կապի նախարար Անդրես Իսարան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























