Ռուսաստանի Դաշնությունում արտասահմանյան կենցաղային տեխնիկայի արժեքը կբարձրանա 10-12 տոկոսով՝ Ղազախստանի կառավարության կողմից էլեկտրոնիկայի մատակարարման նկատմամբ վերահսկողության խստացման պատճառով, հայտնում է «Коммерсантъ»-ը։
«Այժմ ապրանքները Ղազախստանով փոխադրելու հնարավորություններ դեռ կան, բայց մաքսային հսկողության խստացումը հանգեցրել է մատակարարումների արժեքի բարձրացման», - ասում է «Оптималог» լոգիստիկ ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն:
Ինչպես նշված է հոդվածում, դիստրիբյուտորները սկսել են փոխել ներմուծման երկիրը դեպի Չինաստան, Ղրղզստան և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ըստ Holodilnik.ru-ի կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Պոգուդալովի՝ Ղազախստանի կողմից սարքավորումների մատակարարումների տարանցման վերջնական արգելափակման դեպքում Եվրասիական տնտեսական միության շուկայի համար ապրանքների տեղափոխումը Ռուսաստան անշահավետ կդառնա՝ դրանց բարձր արժեքի պատճառով։





























