Ադրբեջանցի 19-ամյա զինվոր Էլդար Նովրուզովը, ով վիրահատվելուց հետո, հոսպիտալում փտում էր, այսօր` սեպտեմբերի 29-ին, մահացել է հաղորդում է ադրբեջանական Qafqazinfo.az կայքը` վկայակոչելով զինվորի հոր` Գադիր Նովրուզովի հաղորդած տեղեկությունները: Հայրը հայտնել է, որ Ռազմական հոսպիտալում որդուն ներարկում են արել, որից հետո զինվորի վիճակն ավելի է վատացել: Նրան փրկել չի հաջողվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական բանակի զինվոր Էլդար Նովրուզովը փտում է, որի պատճառը նրա քթի վրա կատարված վիրահատական միջամտությունն է եղել: Նրա հայրը հայտնել էր, որ որդուն կարելի էր բուժել Թուրքիայում, սակայն երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, Ազգային ժողովին ու պաշտպանության նախարարությանն ուղղված դիմումները անպատասխան էին մնացել: Զինվորին այդպես էլ չէին զորացրել:


























