News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական բանակի զինվոր Էլդար Նովրուզովը փտում է, դրա պատճառը նրա քթի վրա կատարված վիրահատական միջամտությունն է, գրում է ադրբեջանական Unikal.org կայքը:

Կայքը հայտնում է, որ 1992-ին ծնված Էլդար Նովրուզովը 2010-ի ապրիլին զորակոչվել է բանակ: «Նա ծառայություն է անցել Մինգեչաուրում տեղակայված N զորամասում: Շնչառական համակարգում առաջացած խնդիրների պատճառով 2011-ի հունիսի 29-ին նրան տեղափոխել են Բաքվի ռազմական հոսպիտալ: Հոսպիտալում եղած ժամանակ մեզանից մեծ քանակությամբ փող են պահանջել: Ուռուցքի հասունացման հետեւանքով, նրան ուղարկել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Այդ հիվանդանոցում Թուրքիայից եկած վիրաբույժը վիրահատություն է կատարել: Հետո նրան տեղափոխել են օնկոլոգիական լաբորատորիա: Մեզ ասել են, որ որդուս մոտ քաղցկեղ չէ, այլ բուժելի հիվանդույթուն: Թուրք վիրաբույժը հույս է տալիս, որ Էլդարին կարելի է բուժել Թուրքիայում: Այդ ժամանակից սկսած` դիմում ենք Մեհրիբան Ալիեւային, Ազգային ժողովին, պաշտպանության նախարարությանը, սակայն պատասխան չենք ստացել: Հրաման են տվել, որդուս տուն չթողնել: Որդուս բերանը վերք է եղել, քիթը, կզակը փտում է, աչքը չի կարողանում բացել, բայց նրան չեն զորացրում»,-հայտնել է զինվորի հայրը, նշում է Unikal.org-ը:

Դեպքի կապակցությամբ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հայտնել է. «Զինվորը հոսպիտալում բուժում է ստանում: Նրան Թուրքիա ուղարկելու համար փաստաթղթեր ենք պատրաստում: ՊՆ ղեկավարը տվել է իր թույլտվությունը», գրում է կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ