Երեւանում` սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեի մոտ իրար են բախվել «Մազդա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մազդա»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «ՊԱԶ-3205» եւ «ԲՄՎ-728» մակնիշի ավտոմեքենաները: «ԲՄՎ»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: