Ստավրոպոլի վերաքննիչ դատարանը երկու չարագործների նկատմամբ դատավճիռ է արձակել, ովքեր 2009-ին ադրբեջանցիների հարսանիքի ժամանակ ծեծկռտուքի էին մասնակցել, որի ժամանակ սպանության փորձ էին կատարել:
Ծեծկռտուքի պատճառը եղել է այն, թե ինչ հերթականությամբ պետք է պատվիրել երաժշտությունը: Տաքգլուխ երիտասարդները բանկում կանցկացնեն 6 եւ 7 տարի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:
Գործի նյութերից պարզ է դառնում, որ հանցագործությունը կատարվել է դեռեւս 2009-ի ապրիլին, ադրբեջանցիների հարսանիքի ժամանակ, որին մասնակցել է շուրջ 200 մարդ:
Ինչ-որ պահի հրավիրվածները չեն կարողացել հայտարարի գալ, թե ինչ հերթականությամբ պետք է հնչի նորապսակների համար պատվիրված երաժշտությունը: Արդյունքում, ներկաներից երկուսը` իրենց վիրավորված զգալով, զենք են հանել: «Պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 10 մարդ բեկորային վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսը` ծանր»,- ասել են ՆԳՆ վարչությունում:
Պայթյունից վնասվել է նաեւ հարսանեկան կորտեժը:
Մինչ եղբայրներից մեկը ռումբ էր տետում, մյուսը կրակել է հակառակորդների ուղղությամբ գազային ատրճանակից: Տուժողների խոսքով, մինչ նրա ձեռքից խլում էին զենքը, հանցագործը հասցրել է 10-12 կրակոց արձակել:




























