Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մահմեդականը ծեծել է ոստիկանին, ով պահանջել է իր կնոջից հանել փարանջան, որն ամբողջությամբ փակում է դեմքը:

Ի պատասխան ոստիկանի պահանջի, մահմեդական տղամարդը հարձակվել է ոստիկաններից մեկի վրա, նրան պատճառելով մարմնական վնասվածներ, իսկ մյուսներին սպառնացել է սպանել:

Օրինախախտը ձերբակալվել է եւ նրան մեղադրանք կառաջադրվի ոստիկանին դիտավորյալ վնասվածքներ հասցնելու համար: Նրա կինը ստիպված կլինի տուգանք վճարել փարանջա կրելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին, Բելգիայում ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է հասարակական վայրերում ամբողջ դեմքը ծածկող փարանջայի կրումը: Օրենքը խախտողներին սպառնում է մինչեւ 7 օր ազատազրկում եւ 137,5 եվրո տուգանքի վճարում, հաղորդում է Korrespondent-ը: