Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր գործիչները եւ աստվածաբաններն այսօր` սեպտեմբերի 29-ին, Բաքվում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր Ադրբեջանի անկախության 20-ամյակին եւ Կովկասում ծայրահեղականության տարածմանը հակազդելու հարցերին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Մասնավորապես, նրանք հայտարարել են, որ կողմնակից են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաղորդել է Trend-ը:
Դրանից բացի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները եւ աստվածաբանները պատրաստակամություն են հայտնել` խորացնելու համագործակցությունը` պահպանելու համար միջկրոնական փոխադարձ հարգանքը` ընդդեմ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածման:




























