Պաշտոնյանին կաշառելու փորձի համար դատապարտված իսրայելցի գործարարներ Զեեւ Ֆրենկելին եւ Ռոնի Ֆուքսին, հրեական սովորույթի համաձայն, միայն խոզի միս են առաջարկում վրացական բանտում, հաղորդում է «Կուրսորը»` վկայակոչելով «Մաարիվ» թերթը:

Իր անունը չհրապարակող բարձրաստիճան քաղաքական աղբյուրը հայտնել է թերթին, որ պետք է մասշտաբային ճնշումներ կիրառել Վրաստանի դեմ, ընդհուպ մինչեւ փորձել հանել նրան Եվրախորհրդի կազմից` մարդու իրավունքների ոտնահարման համար:

Մեկ այլ իսրայելական թերթ գրել է, որ Ռոնի Ֆուքսին չեն կերակրում շաքարախտով հիվանդի համար նախատեսված ճաշացանկով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին Վրաստանում Իսրայելի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում զայրույթ է արտահայտում վրացական բանտում հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զեեւ Ֆրենկելի հետ «կոպիտ եւ ոչ պատշաճ վարվելու կապակցությամբ»:

Պաշտոնական Թբիլիսին այս առումով մեկնաբանություններ դեռեւս չի արել։ Ֆուքսը եւ Ֆրենկելը մեղադրվում են պետական պաշտոնյային կաշառք տալու փորձի մեջ։ Դատարանը Ֆուքսին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։ Ֆրենկելը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման եւ մեծ տուգանքի։