British petroleum-ը ապագայում ծրագրում է Ադրբեջանում  20 մլրդ ֆունտ ստեռլինիգի ներդրում անել: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության  էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների նախարար Չարլզ  Հենդրին,  հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ներկայումս BP-ն Ադրբեջանում ներդրել է 20 մլրդ  ֆունտ ստեռլինգ, իսկ ապագայում ծրագրում է եւս 20 մլրդի ներդրում կատարել», -ասել է բրիտանացի նախարարը:  Նրա խոսքով` այդ ներդրման շնորհիվ «կընդլայնվեն Ադրբեջանի նավթատար ենթակառուցվածքները, կամրապնդվի  տարածաշրջանից նավթի տեղափոխման անվտանգությունը»:

Նախարարը հատուկ նշել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ներդրում կատարող երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Բացի նավթագազային ոլորտից, Մեծ Բրիտանիան մտադիր է նաեւ ներդրումներ կատարել ֆինանսական, շինարարության եւ այլ ոլորտներում:

Բրիտանական ընկերությունները, ըստ նրա, պատրաստ են նաեւ Ադրբեջանում նոր նավթավերամշակող գործարան բացել: