Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ տառապում է հոգեկան տրավմայից՝ մահվան, աղետների եւ ահաբեկչական հարձակումների կանոնավոր սպառնալիքներից հետո:
Guardian պարբերականի հետ զրույցում Խանն ասել է, որ մի շարք իրադարձություններ ազդեցություն են թողել իր հոգեկան առողջության վրա:
Հարցին, թե արդյոք նա տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, Խանը պատասխանել է․ «Իմ լավագույն ընկերներից մեկը բժիշկ է, եւ մենք խոսում ենք այդ մասին»։
Հանը նաեւ պատմել է, թե ինչպես է Twitter-ում շփվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչը հանգեցրել է սոցիալական ցանցերում նրա հասցեին սպառնալիքների զգալի աճի:
Խոսելով 2017 թվականին Ֆինսբերի Պարկ մզկիթում տեղի ունեցած հարձակման մասին՝ Խանն ասել է. «Ահաբեկիչն ինձ էր փնտրում։ Նա չկարողացավ գտնել ինձ, ուստի որոշեց հարձակվել Ջերեմի Քորբինի եւ մահմեդականների վրա: Ամեն անգամ, երբ Թրամփը սարսափելի բան է ասում իմ մասին, սոցիալական ցանցերում աճում է իմ հանդեպ ատելությունը»։


























