«Մեծ յոթնյակը» (G7) կարծում է, որ պետական աջակցությամբ գազային ոլորտում ներդրումները կարող են ժամանակավորապես տեղին լինել, քանի դեռ երկրներն արագացնում են Ռուսաստանից կախվածության աստիճանաբար հրաժարումը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով G7-ի կոմյունիկեից մի հատված:
«Մենք կարեւորում ենք այն կարեւոր դերը, որը կարող է խաղալ ՀԲԳ-ի մատակարարումների ավելացումը, եւ ընդունում ենք, որ այս ոլորտում ներդրումները կարող են տեղին լինել՝ ի պատասխան ընթացիկ ճգնաժամի եւ շուկայում գազի հնարավոր պակասի լուծման համար, որը հրահրել է ճգնաժամը»,-ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ այս օրերին Հիրոսիմայում ընթանում է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը Ճապոնիայի նախագահությամբ:
Գագաթաժողովին մասնակցում է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։





























