G7-ի ղեկավարները շաբաթ օրը վերահաստատել են հակվածությունը մինչեւ 2030 թվականը ճանապարհային հատվածի դեկարբոնիզացիային եւ պարտավորվել հասնել ճանապարհներին զրոայական արտանետումների մինչեւ 2050 թվականը, գրում է Reuters-ը:
G7-ի հայտարարության մեջ ասվում է երկրների կողմից ձեռնարկվող տարբեր գործողությունների, ներառյալ մինչեւ 2035 թվականը եւ դրանից հետո LDV կատերգորիայում զրոյական արտանետումների մակարդակով մեքենաների վաճառքի քաղաքականությանը հասնելու մասին։
Քաղաքականությունը ներառում է մինչեւ 2035 թվականը նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքի համար 100 տոկոս էլեկտրաֆիկացված տրանսպորտային միջոցների հասնելու միջոցառումներ եւ ենթակառուցվածքների եւ կայուն ածխածնային-չեզոք վառելիքի խթանում, ներառյալ կայուն բիո եւ սինթետիկ տեսակի վառելիքները, ասվում է հայտարարության մեջ:





























