Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պատրաստվում է նախատեսվածից մեկ օր շուտ հեռանալ Հիրոսիմայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթաժողովից, որպեսզի ղեկավարի այս շաբաթ երկրի հյուսիսում մոլեգնող ջրհեղեղների դեմ պայքարը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Հորդառատ անձրեւները դատարկել են Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանի արեւելյան հատվածը, զոհվել է 14 մարդ, միլիարդավոր եվրոների վնաս է հասցվել, եւ հատկապես տուժել է գյուղատնտեսությունը:   

Ավելի վաղ Մելոնին շնորհակալություն է հայտնել «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին եւ մյուս երկրների բոլոր բնակիչներին, որոնք համերաշխություն են հայտնել Իտալիային եւ ջրհեղեղից տուժածներին: