«Մեծ յոթնյակի» (G7) երկրները Իրանին կոչ են արել դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտությունում, նշվել է G7-ի Հիրոսիմայի գագաթաժողովում ընդունված հայտարարությունում։

«Մենք լուրջ անհանգստություն ենք հայտնում Իրանի ապակայունացնող գործունեության առիթով, ներառյալ հրթիռների, անօդաչուների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների հանձնումը պետական եւ ոչ պետական սուբյեկտներին եւ խամաճիկային խմբերին՝ խախտելով ՄԱԿ ԱԽ, ներառյալ՝ 2231 եւ 2216 բանաձեւերը,- նշվել է հայտարարությունում։- Իրանը պետք է դադարեցնի աջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ։ Մասնավորապես, մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել ռազմական անօդաչու թռչող սարքերի տրամադրումը, որոնք օգտագործվել են Ուկրաինայի կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքը գրոհելու համար»։

Նշենք, որ Ռուսաստանը եւ Իրանը հերքում են իրանական անօդաչուների օգտագործումն Ուկրաինայի հակամարտությունում։