Մոսկվայի մշակույթի վարչության նոր ղեկավար է դարձել Սերգեյ Կապկովը, ով այդ պաշտոնում փոխարինել է Սերգեյ Խուդյակովին:

Մինչ այս տարվա գարունը Կապկովը Պետական դումայի պատգամավոր էր, նրան մանդատը բաժին էր հասել Վլադիմիր Պուտինից, ով 2007թ. գլխավորել էր «Եդինայա Ռոսիայի» համամասնական ընտրացուցակը:

Լրատվամիջոցները Կապկովին անվանում են Ռոման Աբրամովիչի «բիզնես-գործընկեր», քննարկում նրա հարաբերությունները Քսենյա Սոբչակի հետ: Նշվում է, որ նրանք նշանվել են եւ շուտով ամուսնանալու են: