Վլադիմիր Պուտինի դիմանկարը, որի հեղինակը ամերիկացի նկարչի Դեվիդ Դատունան է, աճուրդում վաճառվել է 200 հազար եվրոյով: Գնորդը, ում անունը չի տրվում, հայտնի ռուս ձեռնարկատեր է, հողորդում է mignews.com-ը:

Ուկրաինական Mironova Gallery պատկերասրահի ներկայացուցիչը հայտնել է, որ դիմանկարի նախնական գինը 100 հազար եվրո է եղել, սակայն այն հետաքրքրել է շատերին, ուստի կազմակերպվել է փակ սակարկություն:

Դեվիդ Դատունան արմատներով Վրաստանից է, ով մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Նա աշխատում է նեո փոփ-արթ ոճի մեջ: