Հայտնի հոլիվուդյան դերասան Շոն Փենը միացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակի ցուցարարներին: Այնտեղ բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունենում` «ի պաշտպանություն հեղափոխության գաղափարների»,- հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ողջ աշխարհը հպարտանում է եգիպտական հեղափոխությամբ, ժողովրդի արիությամբ եւ ազատության ձգտմամբ»,- լրագրողներին ասել է 51-ամյա Շոն Փենը: Նա կոչ է արել ոստիկանությանն աջակցել ժողովրդին:
Փենը հայտնվել է հրապարակում եգիպտացի դերասան Խալեդ ալ-Նաբաուիի հետ:
Թեեւ Հոսնի Մուբարաքի ռեժիմը տապալվել է, սակայն եգիպտացիները դժգոհ են Զինված ուժերի բարձրագույն խորհրդի կառավարումից: Նրանք առաջվա նման պահանջում են ազատությունների, ժողովրդավարության ընդլայնում եւ արտակարգ դրության վերացում, որը երկրում գործում է 30 տարուց ի վեր:




























